Չարենցավանի դատարանում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել։ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժող և մեղադրյալ կողմերի միջև ծեծկռտուք է սկսվել։ Հայտնում է shamshyan.com-ը։
Այս պահին դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ։
Լարված իրավիճակը պահպանվում է և միայն կարգադրիչների գործողությունների արդյունքում է, որ ծանր հետևանքներ չեն եղել, քանի որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանց մեջ եղել են նաև դանակներով զինված քաղաքացիներ։