Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոքարկել են նրան 2 ամսով կալանավորելու` առաջին ատյանի դատարանի որոշումը։ Sputnik Արմենիային այս մասին աել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Բողոքարկումն արդեն մուտք է եղել վերաքննիչ դատարան։ Սակայն պարզ չէ, թե երբ կլինի պատասխան»,– ասել է նա։

Դավիթ Մինասյանի ծնողները միայն կարողացել են բժշկական փաստաթղթերը փոխանցել ՔԿ–ի աշխատակիցներին և բացատրել, թե ինչ սննդակարգով նա պետք է սնվի ինքնազգացողության վատացման դեպքում։

«Դավիթի հետ շատ խիստ սահմանափակված են տեսակցությունները` անգամ պատգամավորների հետ»,– նշեց Վարդուհի Էլբակյանը։

Կիսվել նյութով