«Կրոկուսի» ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված տղամարդը ինքնասպան է եղել նախնական կալանքի վայրում, հայտնում է Դաշնային քրեակատարողական ծառայության (FSIN) Մոսկվայի գրասենյակը: Անվտանգության ուժերի հետ սերտորեն կապված Shot Telegram ալիքի և «Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ ինքնասպանություն է գործել 37-ամյա Յակուբջոնի Յուսուֆզոդան:
Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:
2026թ–ի մարտի 13–ին դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող անձանց ցմահ ազատազրկման է դատապարտել։