Դատավոր Վահե Դոլմազյանը ավելի քան 5 ժամ քննելուց հետո որոշում կայացրեց ևս 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը` որոշակի սահմանափակումներով:
Միևնույն ժամանակ, նա թույլ չտվեց նաև, որ Կարապետյանը տնային կալանքի պայմաններում գնա Լոռու մարզի Լեռնահովիտ համայնք` այցելելու իր հոր շիրիմին:
Դատարանը նաև մի շարք անձանց շրջանակ ներկայացրեց, որոնց հետ արգելվում է, որ Սամվել Կարապետյանը շփում ունենա:
Դատարանը, կալանքի տակ թողնելով հանդերձ, վերացրեց Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված հրապարակային խոսքի արգելքը` թույլ տալով, որ նա հարցազույցներ տա:
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին: