ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ապրիլի 26-ին Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ մեկնաբանել է կրակոցների միջադեպը՝ նշելով, որ բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ։
«Չնայած մենք դեռևս մանրամասներ չունենք Սպիտակ տան թղթակիցների ճաշկերույթի ժամանակ երեկ երեկոյան տեղի ունեցած կրակոցների դրդապատճառի մասին, մեր պարտականությունն է մերժել այն գաղափարը, որ բռնությունը տեղ ունի մեր ժողովրդավարության մեջ» — ասվում է նրա X-ում գրված հաղորդագրության մեջ։
Օբաման նաև ընդգծել է Գաղտնի ծառայության աշխատանքի կարևորությունը։