«WhatsApp»-ի կեղծ օգտահաշիվներով առանձնապես խոշոր չափերով գումարներ են հափշտակել․ 2 անձ կալանավորվել է. ՔԿ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«WhatsApp»-ի կեղծ օգտահաշիվներով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր կազմակերպության 2 անդամ կալանավորվել է, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ, Կենտրոնական բանկի, Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ ներկայանալով խարդախությամբ մարդկանցից գումար հափշտակելու գործով:

Պարզվել է, որ նրանք Հայաստանի կապի օպերատորներից շուրջ 600 քարտ են վերցրել, պատրաստել կեղծ Վոցապ, Վայբեր և Տելեգրամ օգտահաշիվներ, ԱԱԾ անունից գրել տարբեր անձանց, նրանց մոտ տագնապ առաջացրել, պահանջել կանխիկացնել գումարները կամ փոխանցել իբր Կենտրոնական բանկի ապահով հաշվին: Այս եղանակով 72 անձ է տուժել, նրանցից ընդհանուր հափշտակել են մոտ 600 մլն դրամ և 1.5 մլն դոլար: Տուժողներից 2-ին խարդախները դրդել էին նաև վաճառել իրենց բնակարանները։

Կիսվել նյութով