ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ ձևաչափով կքննարկի ԱՄԷ-ի տարածքի վրա հարձակումները։ Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը փակ խորհրդակցություններ կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների վրա վերջերս հասցված հարվածների վերաբերյալ։ Հանդիպման մանրամասները չեն հրապարակվել։
Ավելի վաղ՝ մայիսի 4-ին, ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրանի տարածքից արձակված 12 բալիստիկ և 3 թևավոր հրթիռների, ինչպես նաև 4 անօդաչու թռչող սարքերի որսման մասին։