Al Arabiya-ի փոխանցմամբ՝ առաջիկա ժամերին ԱՄՆ-ն և Իրանը կարող են հայտարարել խաղաղության համաձայնագրի նախագծի մասին։ Ըստ աղբյուրի՝ Ղալիբաֆը, Վենսը, Քուշները և Ուիթքոֆֆը համաձայնության են եկել հիմնական հարցերի շուրջ։
Նշվում է, որ համաձայնագիրը նպատակ ունի գործող վեցշաբաթյա հրադադարը վերածել մշտական խաղաղության պայմանավորվածության։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Իրանի համաձայնագրի հետ կապված, հայտնում է The Times Of Israel-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Իսրայելում պայմանները համարվում են շատ վատ, իսկ համաձայնագիրը՝ մեծ խնդիր Իսրայելի համար։