Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ճապոնացի գիտնականների նոր հետազոտության համաձայն՝ Էբոլա վիրուսով վարակված մարդիկ կարող են մեկ ամսվա ընթացքում հասնել Եվրոպայի և Ասիայի խոշոր տրանսպորտային կենտրոններ։ Հետազոտողները վերլուծել են միջազգային ավիաչվերթների ցանցը՝ գնահատելով, թե ինչպես կարող են վարակակիրները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից և Ուգանդայից տեղափոխվել աշխարհի այլ շրջաններ։

Հաշվարկների համաձայն՝ ամենաբարձր ռիսկը գրանցվել է Բելգիայում (92%), Ֆրանսիայում (91%), ԱՄԷ-ում (88%) և Թուրքիայում (86%)։ Ուսումնասիրությունը ներառել է ավելի քան 11 հազար օդանավակայան, շուրջ 570 հազար ավիաչվերթ և մոտ 330 միլիոն ուղևոր։

Գիտնականները նշում են, որ այս տվյալները նախատեսված են հնարավոր ռիսկերը գնահատելու և միջազգային առողջապահական իրավիճակը վերահսկելու համար։ Միաժամանակ նրանք ընդգծում են, որ վարակակրի որևէ երկիր հասնելը դեռևս չի նշանակում, որ այնտեղ հիվանդությունը կսկսի տարածվել։

Կիսվել նյութով