Սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո կորոշենք մեր հետագա քայլը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Սամվել Կարապետյանը։
Դատական նիստից հետո լրագրողի հարցին, թե ի՞նչ եք ակնկալում դատարանից, որը նշանակվել է ՔՊ-ի կողմից, «Ուժեղ Հայաստանի» ղեկավարն ասաց, որ ակնկալում են ընտրությունների 2-րդ փուլի անցկացում։