Վրաստանի Ախալցիխե քաղաքում, որտեղ բազմաթիվ հայեր են բնակվում, մի խումբ արևմտամետ վրացիներ 580 օր է` ակցիա են անում ընդդեմ Վրաստանի «ռուսամետ կառավարության»
Նրանք MakaryanNews-ի հետ զրույցում ասացին, որ իրենք դեմ են Վրաստանի վարած քաղաքականությանը, որ թեքվել է դեպի Ռուսաստան, համարում են, որ 2024 թվին ընտրված խորհրդարանը լեգիտիմ չէ: MakaryanNews-ի հետ զրուցող ակցիայի մասնակիցը, որ չցանկացավ տեսախցիկի առջև խոսել, նաև գովեց Հայաստանի կառավարությանն ու դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որ Ռուսաստանից «պոկվել» և գնում է դեպի Եվրոպա` ընտրելով եվրոպականացման ուղղությունը: Կարելի է ասել` արևմտամետ հայացքներով «նիկոլական» վրացիներ էին, որոնք նույն կերպ են մտածում, ինչ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը կողմ արևմտամետները: