Կարմիր Լուսնի հազվագյուտ երևույթը հնարավոր կլինի դիտել 2028 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Ռուսաստանի գրեթե ողջ տարածքից։ Այս մասին հայտնել է աստղագետ և աստղաֆիզիկոս Դմիտրի Վիբեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Աստղագետի խոսքով՝ դիտման պայմանները շատ բարենպաստ կլինեն։ Լուսինը երկնքում բարձր դիրքում կլինի արևելյան ուղղությամբ, իսկ երևույթը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով՝ մոտավորապես ժամը 19:00-20:00-ին։
Կարմրավուն Լուսինը տեսանելի կլինի նաև Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Ավստրալիայի մի շարք շրջաններից։ Լուսնի կարմիր երանգը պայմանավորված է խավարման ժամանակ Երկրի մթնոլորտով անցնող արևի լույսի բեկմամբ։