Լուվրի տնօրենը հրաժարական է տվել

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը փետրվարի 24-ին հրաժարական է տվել 2025 թ. հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտի, անվտանգության և շենքային պայմանների, ինչպես նաև աշխատակիցների գործադուլների պատճառով։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է դե Կարի հրաժարականի դիմումը։

Հոկտեմբերին թանգարանից գողացվել էին 88 միլիոն եվրոյի զարդեր, որոնք դեռ չեն վերադարձվել։ Նապոլեոն III-ի կնոջ՝ ֆրանսիական կայսրուհի Եվգենիայի թագը վնասվել էր։

Կիսվել նյութով