Սեյրան Օհանյանի կինը նորից Փարիզից, ի հեճուկս բոլորի, նկար է հրապարակել, որտեղ նա դարձյալ Hermes Birkin էքսկլյուզիվ պայուսակ է կրում, բայց այլ մոդելի: Այս անգամ այն նարնջագույն Hermès Birkin Horse պայուսակ է` Տոգոյի կաշվից, ռելիեֆային կառքերով և ձիով: Այս մոդելը հազվագյուտ կամ սահմանափակ քանակությամբ է թողարկված:
Քրեական գործերով անցնող տիկինը լուսանկարին կից գրել է.
«Մի խաղաղ երեկո է հիմա»:
Հիշեցնենք, օրեր առաջ նա լուսանկար էր հրապարակել Hermes-ի մեկ այլ մոդելի պայուսակով։
