Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում նվաճել է ոսկե մեդալ։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների՝ նժույգ-թափերի եզրափակչում Հայաստանը ներկայացնում էին երկու մարզիկ՝ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք մեկ օր առաջ հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը։
Եզրափակիչում Մանուկյանը, վաստակելով 14.800 միավոր, զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դարձել ոսկե մեդալակիր։
Մամիկոն Խաչատրյանը 14.533 միավորով գրավել է չորրորդ տեղը։