ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով ինը տանկ, 14 ընկերություն և երկու անհատ, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը։
Պատժամիջոցների տակ գտնվող նավերից վեցը կրում են Պանամայի, երկուսը՝ Կամերունի և մեկը՝ Մոզամբիկի դրոշը։
Ցանկում ընդգրկված ընկերությունները գրանցված են Մարշալյան կղզիներում , ԱՄԷ-ում և Հնդկաստանում: Ինչ վերաբերում է անհատներին, երկուսն էլ ունեն հնդկական անձնագրեր: