Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երրորդ տարին անընդմեջ հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը Եվրոպայում հավասարը չունի։ Գերծանր քաշային կարգում (+110) մեր մարզիկի հաղթանակով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը։ Վրաստանի Բաթումի քաղաքում Լալայանը երկամարտի 451 կգ արդյունք գրանցեց։

Պոկում վարժությունը աշխարհի կրկնակի և Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը սկսեց 200 կիլոգրամից և վստահությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ նա մեծացրեց առավելությունը մրցակիցների նկատմամբ ու գլխավերևում պահեց 210 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երրորդ մոտեցումից Լալայանը հրաժարվեց, քանի որ առաջին իսկ մոտեցմամբ ապահովել էր վարժության փոքր ոսկե մեդալը։

Հրում վարժությունում Լալայանը առաջին մոտեցմամբ 241 կգ բարձրացրեց։ Հաջորդ երկու մոտեցմամբ մեր ծանրորդը 253 կգ հրել չկարողացավ, սակայն արդեն նվաճել էր երեք ոսկե մեդալ:

Կիսվել նյութով