Ծառուկյանը պաշտոնական կարգավիճակ է ստացել Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, հայ մարտիկ Արման Ծառուկյանը պաշտոնապես հաստատվել է որպես Իլիա ԹոՓուրիայի և Ջասթին Գեյջիի միջև տիտղոսային մենամարտի պահեստային մասնակից:

Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Թոփուրիայի և ժամանակավոր չեմպիոն Գեյջիի միջև կայանալիք մենամարտը գլխավորելու է UFC Freedom 250 տոնական մրցաշարը, որը կկայանա հունիսի 14-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան հարավային մարգագետնում։

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հաստատել է այս տեղեկությունը։ Որպես պաշտոնական պահեստային մարտիկ՝ Ծառուկյանը կվարձատրվի մարզումների և թեթև քաշային կարգի լիմիտը (155 ֆունտ) ապահովելու համար. եթե գլխավոր մենամարտի մասնակիցներից մեկը որևէ պատճառով չկարողանա դուրս գալ օկտագոն, հայ մարտիկը կպայքարի չեմպիոնական գոտու համար:

«Արմանը Սպիտակ տանը կայանալիք գլխավոր մենամարտի պահեստայինն է։ Եթե այս մենամարտի հետ որևէ բան պատահի, նա փոխարինման դուրս կգա: Ահա թե ինչպես են գործերը»,- ասել է կազմակերպության ղեկավարը։

Կիսվել նյութով