Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո արտասովոր դեպք է արձանագրվել. տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փլատակներում հայտնված կինը ծննդաբերել է՝ առանց էլեկտրաէներգիայի և բժշկական սարքավորումների։
«Mundo»-ի հաղորդմամբ՝ երեխան լույս աշխարհ է եկել երկրաշարժից ավերված շենքի փլատակներում։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում գրանցվել են 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր, որոնց հաջորդել են տասնյակ հետցնցումներ։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 235-ի, ավելի քան 4300 վիրավոր ստացել է բժշկական օգնություն։ Երկրում ավերվել են բազմաթիվ շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ գլխավոր օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։