Վաշինգտոնն ու Թեհրանը պատրաստվում են բանակցությունների Դոհայում․ Axios

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել միմյանց դեմ հարձակումները, հայտնում է Axios-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյային։ Ըստ աղբյուրի՝ կողմերը հունիսի 30-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հորմուզի նեղուցի շուրջ։

Միաժամանակ Reuters-ը հայտնում է, որ նախատեսվում է շարունակել տեխնիկական բանակցությունները նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Սակայն Իրանի նախկին գերագույն առաջնորդի գրասենյակի աշխատակից Հաբիբոլ Ֆազաելին հայտարարել է, որ Թեհրանը չեղարկել է նախատեսված հանդիպումը՝ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի հետ վերջին ռազմական բախումներից հետո՝ պահանջելով նաև իրանական ակտիվների ապաշրջափակում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը մի քանի անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել՝ լարվածությունը սրելով տարածաշրջանում։

Կիսվել նյութով