Ֆրանսիայի Կարպանտրա քաղաքում անոմալ շոգի պայմաններում երկու փոքր երեխա մահացել է այն բանից հետո, երբ մայրը նրանց մոռացել է ավտոմեքենայում։ Այդ օրը դրսում ջերմաստիճանը հասել էր 48 աստիճանի, իսկ մեքենայի սրահում, ըստ հրապարակումների, այն կարող էր բարձրանալ մինչև 70 աստիճանի։
Չորսամյա Կասիմ Բենուալին և նրա երկամյա եղբայր Սադեկը հայտնաբերվել են անգիտակից վիճակում, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը։
Երեխաների տատիկը պնդում է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է եղել, ոչ թե դիտավորություն։ Սակայն 33-ամյա մոր նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ սպանության հոդվածով, որը կարող է մինչև 20 տարվա ազատազրկում նախատեսել։