Աֆղանստանի բանակի գլխավոր շտաբի պետ Քարի Ֆասիհուդդին Ֆիտրատը զգուշացրել է, որ աֆղանական ուժերը կարող են ռազմական գործողությունները տեղափոխել ավելի խորը Պակիստանի տարածք , այդ թվում՝ Իսլամաբադ, եթե ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ լինի։ Տեսաուղերձը հրապարակվել է երկրի պաշտպանության նախարարության սոցիալական ցանցերի էջում։
«Եթե նրանք անվտանգության սպառնալիք են ներկայացնում, մեր ուժերն ունեն անհրաժեշտ կարողությունները նրանց [վարչական] կենտրոնները, նրանց մայրաքաղաք Իսլամաբադը, անվտանգ չդարձնելու համար», — ասել է նա։
Ֆիտրատը նշել է, որ Աֆղանստանը անպատասխան չի թողնի իր տարածքի նկատմամբ ոտնձգությունները։