Մայլի Սայրուսն ամուսնացել է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսն ամուսնացել է Liily խմբի երաժիշտ Մաքս Մորանդոյի հետ։ Այս մասին հայտնում է People ամսագիրը։
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել էր, որ զույգը նշանադրվել է չորս տարվա հարաբերություններից հետո։ Հարսանեկան արարողությունն անցկացվել է լողավազանի մոտ՝ սպիտակ ծաղիկներով զարդարված կամարի ներքո, հարազատների և ընկերների ներկայությամբ։

«33-ամյա փոփ աստղն ու Liily խմբի 28-ամյա թմբկահարը միմյանց ասել են «այո» նոյեմբերի 21-ին՝ շաբաթ օրը, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում կայացած արարողության ժամանակ»,– գրում է People-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Կիսվել նյութով