Դուբայի օդանավակայանները դադարեցրել են բոլոր թռիչքները

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Արաբական Միացյալ Էմիրությունները (ՄԱԷ) անորոշ ժամանակով դադարեցրել են երկու օդանավակայանների՝ Դուբայի միջազգային օդանավակայանի (DXB) և Ալ Մաքթում միջազգային օդանավակայանի (DWC) թռիչքները: Դուբայի օդանավակայանների օպերատորը այս մասին հայտարարել է իր X սոցիալական ցանցի էջում:

«Դուբայի միջազգային օդանավակայանի (DXB) և Ալ Մաքթումի միջազգային օդանավակայանի (DWC) չվերթները դադարեցվել են մինչև հետագա ծանուցում: Ուղևորներին խորհուրդ է տրվում խուսափել օդանավակայանից և ստուգել իրենց ավիաընկերությունների հետ թռիչքների մասին տեղեկատվությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել նյութով