Հռոմի պապ Լևոն 14-րդը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ուղերձում «խորը մտահոգություն» է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի առնչությամբ և կոչ է արել դադարեցնել բռնությունները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ես ի սրտե կոչ եմ անում ներգրավված կողմերին ստանձնել բարոյական պատասխանատվություն՝ կանգնեցնելու բռնության պարույրը, քանի դեռ այն չի դարձել անդառնալի անդունդ», — ասել է Հռոմի պապը։«Կայունությունն ու խաղաղությունը չեն կառուցվում փոխադարձ սպառնալիքներով կամ զենքի միջոցով…. այլ միայն ողջամիտ, անկեղծ և պատասխանատու երկխոսության միջոցով», — հավելել է քահանայապետը։