Հունգարիայի կառավարությունը կասեցրել է ոչ միայն բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա, այլև իր տարածքով հարևան երկրի համար կարևոր բեռների փոխադրումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։Ինչպես հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նման որոշում է կայացվել ի պատասխան Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման արգելափակման։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Հունգարիան դադարեցրել էր դիզելային վառելիքի և բենզինի մատակարարումները Ուկրաինա։
«Մենք նաև կկասեցնենք Ուկրաինայի համար կարևոր բեռների մատակարարումները Հունգարիայի տարածքով այնքան ժամանակ, քանի դեռ նա չի համաձայնի վերսկսել նավթի մատակարարումները», — ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։