Թեհրանում կործանվել է աշխարհի վերջին Boeing KC-747-ը

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Թեհրանում Իսրայելի կողմից կործանվել է Իրանի ռազմաօդային ուժերի՝ աշխարհում վերջին Boeing KC-747-ը: Telegram-ի AviaNews ալիքը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանում։

Այս Boeing KC-747-ը աշխարհում ամենահինն էր, որը շահագործվում էր։

1975 թվականին Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փեհլևին Իրանի ռազմաօդային ուժերի համար գնել է 12 օգտագործված Boeing 747, այդ թվում՝ այս ինքնաթիռը: Ինքնաթիռը ոչնչացվել է Իսրայելի ավիահարվածի ժամանակ:

Կիսվել նյութով