ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված` վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության միջին ակտիվություն է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Ընդհանուր դեպքերի գրեթե 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: ՀՀ–ում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։