Հինգ երեխաների ներկայությամբ ձերբակալել են արցախցի զոհված զինծառայողի քրոջը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Քիչ առաջ հինգ երեխաների ներկայությամբ (որից երեքը մանկահասակ) Նոր Հաճընում գտնվող իր բնակվայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։ Ձերբակալելու պատճառը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Լրացում. Ավելի ուշ Աժ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ անչափահաս երեխաների մայրն արդեն տանն է, սակայն նրան վաղը նորից հարցաքննության են կանչել։

Կիսվել նյութով