Իրանի ռադիոհեռուստատեսային կենտրոնը ենթարկվել է հարձակման

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքում, ըստ Իրանի պետական IRIB հեռուստաալիքի, հարձակման է ենթարկվել Պարսից ծոցի ռադիոհեռուստատեսային կենտրոնի AM հաղորդիչը։

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ 100 կՎտ հզորությամբ AM հաղորդիչը հարվածվել է օդից։ Հարձակման ժամանակ զոհվել է կենտրոնի անվտանգության աշխատակիցը, իսկ մեկ այլ մարդ վիրավորվել է։ Տնօրենի խոսքով՝ նման հարձակումները «լիովին հակասում են միջազգային իրավունքին»։

Կիսվել նյութով