Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է տրանսպորտի ուղեվարձի հավաքագրումներից` պետք է վարորդներին էլ ներգրավել հավաքագրման պրոցեսում։
«Հավաքագրումից կախված է արտաժամյայի վճարումները։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք մեր բոլոր աշխատակիցներին, բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, բայց նրանք որևէ կերպ, որևէ պրոցեսի չեն մասնակցում։ Խոսքը, մասնավորապես, հավաքագրման պրոցեսի մասին է։ Սա իրենց մեղքը չէ, ձեր դրվածքն է, որն անընդունելի է, առաջին օրվանից ասել եմ»,-այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բարկացավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: