Իսլամաբադում մեկնարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Իսլամաբադում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները: Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հանդիպել էր Պակիստանի վարչապետի հետ:

Իսլամական Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է Ղալիբաֆը։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Աբբաս Արաղչին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը և այլ պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ՝ 70-ից ավելի մարդ։

 

Կիսվել նյութով