Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել Sputnik Արմենիային հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»,- նշեցին նախարարությունից։
Բերման ենթարկվածների թվում է նաև Վաղինակ Վարդանովը` հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովի որդին։ Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները նրան տանում դեպի ոստիկանական մեքենան։