MakaryanNews-ը ներկա է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին և արձանագրել է, թե ինչ ելույթ ունեցավ քիչ առաջ Սամվել Կարապետյանը դատարանի առջև:
«Պատվարժան դատարան, փաստաբան Արամ Վարդևանյանը ամեն ինչ շատ հուզիչ և համոզիչ ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքների մեջ, դրա համար էդ մասով ես ավելացնելու բան չունեմ: Միայն ուզում եմ արձանագրել, որ մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինությունները, ես վստահ եմ, ուղղված են իմ դեմ, մեր թիմի անդամների դեմ, որպեսզի փորձեն կանգնեցնել ժողովրդի`ուժեղ Հայաստան ունենալու երազանքը»,-դատական նիստի ընթացքում այսպես սկսեց իր խոսքը Սամվել Կարապետյանը:
Այնուհետև նա ավելացրեց, որ դա իրենց չի հաջողվելու, ամեն ինչ շարժվում է առաջ, փոփոխությունները լինելու են, և շատ շուտով ուժեղ Հայաստան հայաստանի ունենալու ենք:
Քիչ անց դատարանը որոշում կկայացնի` ազատ արձակե՞լ Սամվել Կարապետյանին, թե՞ ոչ:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ