Ամերիկացի բանակցողներ Սթիվեն Վիթքոֆի եւ Ջարեդ Քուշների՝ Իսլամաբադ՝ Պակիստանի մայրաքաղաք չմեկնելը դեռ չի նշանակում, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները պետք է սկսվեն։ Նման բովանդակությամբ դիրքորոշում է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Համաձայն հաղորդման, Սպիտակ տան ղեկավարը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե արդյոք Իսլամաբադ ամերիկյան պատվիրակության չմեկնելը նշանակում է, որ պատերազմական գործողությունները Իրանի դեմ վերսկսվելու են։
«Դա չի նշանակում այդպես։ Մենք դեռեւս այդ մասին չենք մտածում»,- ասել է Թրամփը։