Եվրամիությունը քննարկում է Կիևի ռեժիմին 90 միլիարդ եվրոյի վարկի պայմանների խստացումը, որը հաստատվել էր 2026-2027 թվականների համար։
Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 29-ին, հայտնել է Bloomberg-ը ՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ այս վարկի շրջանակներում նախատեսված վճարումների մի մասը կախված կլինի «ոչ ժողովրդական հարկային փոփոխությունների» իրականացումից։
Խոսքը 8.4 միլիարդ եվրոյի մասին է, որը Ուկրաինան ակնկալում է ստանալ այս տարի: Գործակալության տվյալներով՝ այս գումարը կարող է հատկացվել միայն լրացուցիչ պահանջների բավարարման դեպքում:
Միջոցները ստանալու համար Ուկրաինայի իշխանությունները պետք է ԱԱՀ-ն բարձրացնեն մինչև 20% այն ընկերությունների համար, որոնք գործում են արտոնյալ համակարգով և որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 4 միլիոն գրիվնան (90,7 հազար դոլար):