Գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը։

 

ՇՀԿ անդամ երկրների ղեկավարներից բացի՝ գագաթնաժողովին կմասնակցեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը, Տոգոյի վարչապետ Ֆոր Գնասինգբեն, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը, Վիետնամի փոխնախագահ Վո Թհի Ան Շուանը և Եգիպտոսի փոխվարչապետ Հուսեյն Իսան։

Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը, ՇՀԿ-ի հետագա զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, թվային, բնապահպանական, մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության խորացումը։

Հանդիպման ավարտին նախատեսվում է ստորագրել ՇՀԿ-ի 25-ամյակի հռչակագիրը, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք փաստաթղթեր և որոշումներ։ Gագաթնաժողովը կանցկացվի Բիշքեկում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Կիսվել նյութով