Դատարանը կալանավորել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետ՝ Հ․ Ս-ին։
Դեպքի հիմքում օգոստոսի 19-ի Ճամբարակ–Վահան ճանապարհին տեղի ունեցած միջադեպն է․ 7 զինծառայող վրաերթի էր ենթարկվել, մեկը զոհվել էր, վեցը՝ վիրավորվել։ ՔԿ-ն շտաբի պետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՔՕ 549-րդ հոդվածի 3-րդ կետով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Նա օգոստոսի 26-ին էր ձերբակալվել՝ դատարան ներկայացվելու նպատակով
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ-53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 զինվորի։
Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանն էր։