Բացառիկ տեսանյութ Դուբայ-Թել Ավիվ չվերթի ինքնաթիռից. կանխվել է օդաչուի դանակահարության փորձը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

FlyDubai-ի չվերթի ժամանակ միմյանց հետ վիճաբանել են օդաչուները, որոնցից մեկը Ռուսաստանի, մյուսը Ուկրաինայի քաղաքացի է եղել, որը խցիկում կատարել է երկրորդ օդաչուի պարտականությունները։

Նախնական տեղեկությամբ` FlyDubai ընկերության Boeing 737 ինքնաթիռի օդաչուներից մեկը հարձակվել է անձնակազմի մյուս անդամի վրա՝ մի քանի անգամ դանակահարելով նրան և անջատելով թռիչքի կառավարման համակարգերը։

Իսրայելցի ուղևորները միջամտել են միջադեպին ու վնասազերծել հարձակվողին` վերահսկողության տակ առնելով իրավիճակը։ Վիրավոր օդաչուն բժշկական օգնություն է ստացել։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ` օդաչուներից մեկը մտադիր է եղել ինքնասպանություն գործել. նա ինքնաթիռը 30 հազար ոտնաչափ բարձրությունից կտրուկ վայրէջքի է ուղարկել։

Դրանից հետո երկրորդ օդաչուն ու ուղեւորները փորձել են կանգնեցնել նրան։ Ինքնաթիռը իջել է 15 հազար ֆուտ բարձրության վրա և վթարային ազդանշան տվել։

Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքում օդաչուները ձերբակալվել են Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից, իսկ ուղևորները սպասում են մեկ այլ թռիչքի։

 

Կիսվել նյութով