ԱՄՆ վարչակազմը չի հրաժարվում Իրանի հետ շփումներից այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ խնդրի դիվանագիտական ճանապարհով կարգավորման համար, բայց պաշտոնական Վաշինգտոնը դիտարկում է գործողությունների նաև այլ տարբերակներ: Ինչպես տեղեկանում է ամերիկյան լրատվամիջոցներից, այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Ինչպես դուք գիտեք, նա ԱՄՆ նախագահը իր երկու լավագույն բանակցողներին ուղարկում է Ժնև՝ շարունակելու համար ամերիկացի ժողովրդի համար լավագույն համաձայնոթյան հասնելու ջանքերը: Բայց սկզբունքը շատ պարզ է. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Եվ եթե նա փորձի վերականգնել միջուկային զենքը, դա խնդիրներ կստեղծի մեզ համար»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը: