Վենեսուելայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել, որի ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Կարակասում։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ տեղի են ունեցել 7,1 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրաշարժից հետո բազմաթիվ բնակիչներ լքել են շենքերը և դուրս եկել փողոցներ։ Սոցիալական ցանցերում տարածվող կադրերում երևում են վնասված շինություններ։
Նախնական տեղեկություններով՝ մի շարք շենքեր փլուզման վտանգի տակ են, իսկ փրկարար ծառայությունները որոնողական աշխատանքներ են իրականացնում հնարավոր տուժածների հայտնաբերման համար։
Ավելի վաղ հայտարարված ցունամիի վտանգը հետագայում չեղարկվել է։