Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր 13-ամյա դստերը՝ Կիմ Չու Էնին, երկրի միջուկային ուժերի համակարգող է նշանակել, հաղորդում է The Chosun Daily պարբերականը՝ հղում անելով հարավկորեական հետախուզությանը։
Հետախուզության տվյալներով՝ Կիմ Չու Էնը զբաղեցնում է «ԿԺԴՀ հրթիռային ծրագրի գլխավոր տնօրենի» պաշտոնը։ Այդ պաշտոնում նա մասնակցել է փետրվարին անցկացված Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարին։ ԿԺԴՀ առաջնորդի 13-ամյա դուստրն, ըստ տեղեկությունների, ստանում է զեկույցներ գեներալներից և հրահանգներ է տալիս նրանց։