NASA-ն մեկ օրով հետաձգել է «Artemis 2» լուսնային առաքելության հրթիռի տեղափոխումը դեպի արձակման հարթակ, սակայն դա չի ազդի թռիչքի նախատեսված ժամկետի վրա։ Space Launch System (SLS) հրթիռը վերջին մեկ ամսվա ընթացքում գտնվում էր Kennedy Space Center-ի հավաքման շենքում՝ տեխնիկական ստուգումների համար։ Նախնական փորձարկումների ընթացքում հայտնաբերվել էր մի խնդիր՝ կապված թռիչքի անվտանգության համակարգի էլեկտրական լարերի հետ, ինչի պատճառով անհրաժեշտ էր կատարել լրացուցիչ աշխատանքներ։ Խնդիրը արդեն լուծվել է, սակայն այն բավական էր, որպեսզի հրթիռի տեղափոխումը մեկ օրով՝ մարտի 19-ից տեղափոխվի մարտի 20։
Սա կլինի Լուսնի վրա մարդու առաջին վայրէջքը ավելի քան 50 տարվա ընթացքում։
Euronews-ի փոխանցմամբ՝ Artemis II անձնակազմին տեղափոխող 98 մետր բարձրությամբ Space Launch System հրթիռը նախատեսվում է հաջորդ շաբաթ դուրս գալ իր անգարից և Ֆլորիդայի նահանգի ՆԱՍԱ-ի Քենեդիի տիեզերական կենտրոնի մեկնարկային հարթակ: Գործակալությունը ապրիլի սկզբին կունենա վեցօրյա մեկնարկային պատուհան: Եթե այն բաց թողնի այդ պատուհանը, ստիպված կլինի սպասել մինչև ապրիլի 30-ը կամ մայիսի սկիզբը: