NASA-ն հրապարակել է Լուսնի լուսանկարը՝ արված «Արտեմիս 2»-ի անձնակազմի կողմից։ Պատկերի աջ կողմում երկրից երևացող հատվածն է, ձախ կողմում՝ մարդկային աչքով երբեք չերևացածը։
Հիշեցնենք, որ այսօր պատմական օր է։ «Օրիոն» տիեզերանավը մտել է Լուսնի «ազդեցության ոլորտ»։ Տիեզերագնացները Երկրից կգտնվեն պատմության մեջ առավելագույնս հեռու, և նրանց հետ կապը կվերանա մոտ 40 րոպե: Այդ ընթացքում նրանք կուսումնասիրեն Լուսնի հակառակ կողմը։