Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները նվաճել են 27 մեդալ, որից 14 ոսկե (13 սանդա, 1-ը՝ թաոլու մրցաձևում), 11-ն՝ արծաթե (8` սանդա, 3-ը՝ թաոլու մրցաձևում) , 2-ը՝ բրոնզե (սանդա): Մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5-ական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե մեդալ։
Թաոլու ոճում
Արտաշես Ալավերդյան — Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:
Սիրանուշ Ավագյան — Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:
Արտաշես Ավագյանը — Հունգար ոճի մեծահասակների ոսկե մեդալակիր, Դաոշու (լայն թուր) ոճում՝ արծաթե մեդալակիր:
Սանդա ոճում
Գրիշա Ալիխանյան — պատանիների (45կգ) Եվրոպայի չեմպիոն:
Սարգիս Երիցյան — պատանիների (48կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Ֆելիկս Տերզիկյան — պատանիների (52կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Ալեքս Խաչատրյան — պատանիների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:
Պավել Մանգասարյան — պատանիների (60կգ) Եվրոպայի չեմպիոն:
Միքայել Ալավերդյան — պատանիների (64կգ) Եվրոպայի չեմպիոն:
Կարոլինա Համբարձումյան — երիտասարդների (48կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Մանե Եգանյան — երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Ասպրամ Խոսրովյան — երիտասարդների (56կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Դավիթ Հովհաննիսյան — երիտասարդների (48կգ) Եվրոպայի չեմպիոն:
Կարեն Սահակյան — երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն:
Էրիկ Վիրաբյան — երիտասարդների (65կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Դավիթ Բաղդասարյան — երիտասարդների (70կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Տիգրան Թովմասյան — երիտասարդների (75կգ) Եվրոպայի չեմպիոն:
Գևորգ Բաղսասարյան — մեծահասակների (56կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Ավանես Զաքարյանը — մեծահասակների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:
Ժիրայր Պետրոսյան — մեծահասակների (60կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:
Հրանտ Թադևոսյան — մեծահասակների (65կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Դավիթ Վարդանյան — մեծահասակների (70կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:
Տիգրան Գևորգյան — մեծահասակների (80կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Գրիգոր Տոնիկյան — մեծահասակների (85կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
Գառնիկ Գալստյանը — մեծահասակների (90կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Վազգեն Մուրադյան — մեծահասակների (100+կգ) շրջանաձև մրցապայքարի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 29 մարզիկով։ 24 մարզիկ հանդես էին գալիս Սանդա, իսկ 5-ը՝ Թաոլու մրցաձևում։ Հայաստանն առաջնությունում ներկայացված էր նաև մրցավարական անձնակազմով։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։