Տիգրան Ավինյանի նորաթուխ խոսնակ Ջուլիետա Ազարյանը կարծես կա´մ չի գիտակցում` ինչ պաշտոն է ինքը զբաղեցնում, կա´մ չի համակերպվում այն մտքի հետ, որ ինքն այլևս պատգամավոր չէ ու չի կարողանալու ամբիոնից ճռճռան ելույթներ ունենալ` ի ցույց դնելով իր համեստ կարողություններն ու գիտելիքները քաղաքականության մեջ:
Իսկ գիտելիքներով ու փորձով նա երբեք չի փայլել, փոխարենը ուզում է փայլել մամուլի խոսնակի կարգավիճակում իր նոր շեֆին` Տիգրան Ավինյանին հաճոյանալու և դրա շրջանակներում ընդդիմադիրներին քննադատելու հարցում:
Արդեն մի քանի օր է` տիկին խոսնակը, իր բանուգործը թողած, Ֆեյսբուքում քազաքական բնույթի գրառումներ է անում` փոխանակ լրագրողների զանգերին ու նամակներին պատասխանի: Նրա այս վարքագիծը նկատել են նաև լրագրողները` իրենց դժգոհությունը հայտնելով նորահայտ խոսնակի աշխատանքից և դիտողություն անելով նրան, որ քաղաքական ստատուսներ գրելու փոխարեն լավ կլինի` իր գործով զբաղվի:
Բայց Ջուլիետան, կարծես, չի հանդարտվում և ամեն գնով ուզում է «շեֆի» աչքը մտնել` չգիտակցելով, որ դրանով ավելի շատ վատություն է անում Ավինյանին:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
