Սիմուլյանտը` սիգար-բարում. Իշխան Զաքարյանն այլևս վատառո՞ղջ չէ (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երկու տարուց ավելի «բժշկի թղթով» Ազգային ժողով չգնացող, բայց աշխատավարձ և պարգևավճար ստացող «անկախ» պատգամավոր Իշխան Զաքարյանին այսօր նկատել են Մաշտոցի պողոտայի սիգար-բարից դուրս գալիս:

Փաստացի թղթերով «վատառողջ» Իշխան Զաքարյանը, որ ԱԺ էր անցել «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, ըստ էության` սիմուլյանտություն է անում` իբրև թե առողջական խնդիրներ ունենալու պատրվակով Ազգային ժողով չի գնում, օրենքով սահմանված իր պարտականությունները չի կատարում, բայց ամեն օր տնից դուրս է գալիս, ազատ շրջում է քաղաքում, նաև այցելում սիգար-բար` հավանավար հենց սիգար ծխելու և առողջությունն էլ ավելի քայքայելու:

Զարմանալի է, որ նրա «սիմուլյանտությունը» ոչ մի կերպ չեն նկատում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, և չեն զլանում ամեն ամիս աշխատանքի չգալու դիմաց նրան մեր հարկերի հաշվին աշխատավարձ ու պարգևավճար բաժանել:

Կիսվել նյութով