Ֆրանսիայում անկարգություններ են բռնկվել այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթեց Արսենալին։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում ձերբակալվել է առնվազն 416 մարդ, որոնցից 283-ը՝ Փարիզում։
Անկարգությունների հետևանքով տուժել է առնվազն յոթ ոստիկան, որոնցից մեկի վիճակը ծանր է։
Փարիզի Շանզ Էլիզե պողոտայում հավաքվել էր շուրջ 20 հազար մարդ։ Բախումների ընթացքում վնասվել են ավտոմեքենաներ, խանութներ և քաղաքային ենթակառուցվածքներ։