ՀԱՊԿ-ում հայտարարել են՝ Հայաստանը երկու տարի չի կատարել իր վճարումները

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում չի փոխանցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեում իր բաժնեմասը։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի մասնաբաժինը կազմում է կազմակերպության ընդհանուր բյուջեի 10 տոկոսը, սակայն այդ գումարը երկու տարի շարունակ չի վճարվել։

Վասիլևը նաև նշել է, որ ՀԱՊԿ բյուջեի շուրջ կեսը ձևավորվում է Ռուսաստանի ֆինանսական ներդրումներից, իսկ մյուս անդամ պետություններից յուրաքանչյուրի մասնաբաժինը կազմում է 10 տոկոս։

Կիսվել նյութով