Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգել է Եվրասիական տնտեսական միության ( ԵԱՏՄ ) երկրներից ներմուծվող որոշակի ապրանքների վերամշակման և պիտակավորման ժամանակավոր կարգը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«Կատարել փոփոխություններ՝ առաջին պարբերության մեջ «մինչև 2026 թվականի մայիսի 31-ը ներառյալ» բառերը փոխարինելով «մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ» բառերով», — ասվում է փաստաթղթի տեքստում։
Հարցը վերաբերում է «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանում մաքսային կարգավորման առանձնահատկությունների մասին» հրամանագրում փոփոխություններին։
Նախկինում Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան չի խոչընդոտի Երևանի՝ Եվրամիությանը միանալու ձգտմանը, սակայն զգուշացրել էր առևտրային, էներգետիկ և միգրացիոն արտոնությունների հնարավոր չեղարկման մասին: Միաժամանակ, Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների համատեղ հայտարարությունը, որոնք աջակցել են Հայաստանում ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը :
Մայիսի 22-ից Ռուսաստանում գործում են Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումներ: Ռոսսելխոզնադզորը բացատրել է , որ որոշումը կայացվել է վարակված ծաղիկների հայտնաբերումից հետո, որոնց որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին: